Իմ կարծիքով՝ օգնականս կապ չունի թմրանյութի հետ, գործն իրավական դաշտում. Սերգեյ Մովսիսյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Իմ օգնականի հետ կապված գործը գտնվում է իրավական դաշտում, վստահ եմ, որ հանրությունը բոլոր պատասխանները կստանա։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

«Ես մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ գործից, որովհետև կարծում եմ, ոչ միայն մասնագիտական, այլև դետալային ինֆորմացիա է պետք դրա համար։ Ես մասնագետ չեմ և չեմ ցանկանա ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնել»։

Դիտարկմանը, թե նա չի ընդունում իրեն առաջադրվող մեղադրանքը՝ Մովսիսյանը պատասխանեց, որ քանի որ հարցը վերաբերում է իր օգնականին՝ իր բոլոր մեկնաբանությունները սուբյեկտիվ կարող են լինել. «Բայց ես մարդկանց հետ շփվելով կարող եմ կարծիք կազմել նրանց մասին, իմ խորին համոզմամբ՝ իմ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևույթների հետ կապ չունի։ Բայց ես ոչ բժիշկ չեմ, ոչ էլ հոգեբան»։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment