«Ժառանգություն» կուսակցությունը հնարավոր է ընտրություններին ընդառաջ միանա «Ուժեղ Հայաստան» – ին. ԶԼՄ

«Ժառանգություն» կուսակցությունն հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ հնարավոր է միանա Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ 

Պարբերականի փոխանցմամբ, այնուհանդերձ, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդգրկվի նախընտրական ցուցակում։

Հովհաննիսյանը մարտի 16-ին հայտարարել է, որ իր գլխավորած ուժը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն նշել է, որ չի ցանկանում ծանրաբեռնել քաղաքական դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս` ցանկություն չունի վարչապետ դառնալ։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Ըստ Armenia Today-ի հոկտեմբերի հարցումների՝ քաղաքացիների 21%-ը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ 10,7%-ը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» օգտին: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումները, որոնք իրականացվել էին փետրվարի 3-13-ը 18 տարին լրացած Հայաստանի 1506 մշտական բնակիչների շրջանում, արձանագրել էին քաղաքացիների անորոշությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Leave a Comment