Մեսսին «Բարսելոնայի» հետ կհամագործակցի այն ձևաչափով, որն ինքը կնախընտրի․ Լապորտա

Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո անդրադարձել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիին։

«Լեոն «Բարսելոնայի» հետ կհամագործակցի այն ձևաչափով, որն ինքը կնախընտրի։ Մեր դռները նրա առջև միշտ բաց են. նա կարող է վերադառնալ ցանկացած պահի՝ շարունակելու ամրապնդել և մեծություն հաղորդել այս կառույցին՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում TV3 հեռուստաալիքը։

Մեսսին հեռացել է «Բարսելոնայից» 2021 թվականին։ Այն ժամանակ ֆինանսական ճգնաժամի ֆոնին թիմը չկարողացավ արգենտինացուն նոր պայմանագիր առաջարկել։ Ներկայումս Մեսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Leave a Comment