Իրանում հաստատել են Ալի Լարիջանիի մահը

Իրանում պաշտոնապես հաստատել են իսրայելա-ամերիկյան հարվածի հետևանքով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մասին տեղեկությունը։

«Նահատակների մաքուր հոգիները գրկեցին Աստծո արդար ծառա, նահատակ բժիշկ Ալի Լարիջանիի մաքուր հոգին, ով Իրանի և Իսլամական հեղափոխության ջատագովությանն ամբողջ կյանքը նվիրելուց հետո վերջապես հասավ իր վաղեմի ցանկությանը։», – մեջբերում է Tasnim-ը քաղաքական գործչի Telegram ալիքում հրապարակված հայտարարությունը։

Ըստ հայտարարության՝ Լարիջանիի հետ զոհվել են նաև իր որդին և անվտանգության պետը։

Leave a Comment