Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կազմը։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեին և պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 160 միլիոն եվրո, հաղորդում է Bild-ը։
Օլիսեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բավարիայում»։ 93 խաղում նա խփել է 35 գոլ, կատարել 50 գոլային փոխանցում։
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիսը։