Բրազիլիայում ինձ հրաշալի հասկանում են, շատ սիրում են․ Անչելոտի

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է իր աշխատանքի մասին։

«Հիմա սթրեսը քիչ է, աշխատանքը ծանրաբեռնված չէ։ Ամեն օր մարզումներին պատրաստվելու կարիք չկա։ Հավաքականում աշխատանքն ավելի շատ խաղացողներին հետևելն է։ Բրազիլիայում առնվազն 70 խաղացող կարող է հայտնվել հավաքականում։ Պետք է բոլորին հետևել և գնահատել, ինչը հեշտ չէ։

Բրազիլիայում ինձ հրաշալի հասկանում են, շատ հարգում են և սիրում։ Այստեղ ֆուտբոլային մթնոլորտը շատ կրքոտ է։ Մարդիկ շատ են սիրում այս մարզաձեւը։

Բրազիլիան երջանիկ, կենսուրախ երկիր է, որտեղ շատ են հրաշալի մարդիկ։

Նրանք պահանջում են աշխարհի չեմպիոնի 6–րդ տիտղոսը։ Դա ոչ միայն նպատակ է, այլեւ՝ մոտիվացիա»,– Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Անչելոտին Բրազիլիայի հավաքականը գլխավորում է 2025թ․ մայիսից։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 8 հադիպում (4 հաղթանակ, 2 ոչ ոքի, 2 պարտություն)։ Ենթադրվում է, որ կողմերը չորս տարով կերկարաձգեն համագործակցությունը։

Leave a Comment