
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է, լրագրողներին հայտնել է Պատրիարքական Աթոռի տեղապահ մետրոպոլիտ Շիո Մուջիրին։
«Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մի քանի րոպե առաջ մահացել է հիվանդանոցում», — նշել է տեղապահը։
Իլյա II-ը 93 տարեկան էր։ Նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։
Մարտի 17-ի առավոտյան Վրաստանի պատրիարքարանը հայտնել էր, որ նա հոսպիտալացվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն տեղեկացրել է, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը կհուղարկավորվի չորեքշաբթի օրը Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում։