Իրանի զինված ուժերը պատրաստ են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ամիսներ տևող դիմակայության և կշարունակեն ավելի ու ավելի հզոր հարվածներ հասցնել մինչև թշնամին հանձնվի։ Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի անվտանգության ուժերի աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական ճակատում անհաջողություն է կրել և զարմացած է Թեհրանի հնարավորությունների մասշտաբով։ «Պետությունն ու ժողովուրդը պատրաստ են երկարատև, ամիսներ տևող դիմակայության, և այսօր թշնամուն կհասցվեն ավելի ծանր հարվածներ», – նշել է աղբյուրը։