Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ իր հանդիպումը մոտ մեկ ամսով հետաձգելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը կհետաձգվի մոտ մեկ ամսով։

«Մենք հետածգում ենք հանդիպումը։ Կարծես թե այն տեղի կունենա մոտ հինգ շաբաթից», – Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Չինաստան կատարելիք իր այցի ծրագրերը։ Սպիտակ տան ղեկավարի այցը Չինաստան նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը։

ԱՄՆ նախագահի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Պեկինը դեմ չէ սկզբնական ծրագրերը փոփոխելուն։ «Մենք աշխատում ենք Չինաստանի հետ։ Ես անհամբեր սպասում եմ նախագահ Սի (Ծինփին)-ի հետ հանդիպմանը։ Կարծում եմ՝ նա անհամբեր սպասում է ինձ հետ հանդիպմանը», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև ընդգծել է, որ Չինաստանն այժմ «շատ լավ» է վարվում ԱՄՆ-ի հետ տնտեսական ոլորտում։ «Եվ մենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Այնպես որ, մենք դա կանենք (կազմակերպենք այց Չինաստան – խմբ.) մոտ հինգ կամ վեց շաբաթից», – հավելել է Թրամփը։

Leave a Comment