Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կատարը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խնդրելով լրացուցիչ հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար՝ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հակամարտության առաջին օրերից Պարսից ծոցի երկրները բախվել են հրթիռային և անօդաչու հարվածները հետ մղելու համար անհրաժեշտ կալանիչների պակասի հետ։ Այդ պայմաններում Կատարը դիմել է Վաշինգտոնին՝ լրացուցիչ աջակցություն ստանալու նպատակով։

Միևնույն ժամանակ նշվում է, որ նման կալանիչները սահմանափակ ռեսուրս են։ Թեև ԱՄՆ-ը նախատեսում է մեծացնել դրանց արտադրությունը, շատ երկրներ արդեն բախվում են մատակարարման ուշացումների՝ հատկապես Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած պահանջարկի աճի պատճառով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment