Իրանի հավաքականը պաշտոնապես դեռ չի հրաժարվել ԱԱ-2026-ին մասնակցելուց

Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը պաշտոնապես չի հրաժարվել հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը մասնակցելուց։ Այդ մասին հայտնել է Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վինձոր Ջոնը։

«Հիմա շատ լարված պահ է։ Յուրաքանչյուրը հայտնում է իր կարծիքը, բայց հավաքականի մասնակցության հարցի պատասխանատուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիան է։ Այս պահին Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշումը մասնակցությունն է աշխարհի առաջնությանը։ Նրանք ներկայացնում են Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, և մենք ցանկանում ենք ու հույս ունենք, որ նրանք կմեկնեն աշխարհի առաջնության»,- Ջոնի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Ավելի վաղ Իրանի սպորտի նախարարը բացառել էր հավաքականի մրցելույթներն ԱՄՆ-ում, սակայն Մեքսիկայում խաղալու պայմանով կողմ էր արտահայտվել մասնակցությանը։

Leave a Comment