Կարեն Վարդանյանը ընդգրկվել է Բելառուսի հավաքականի կազմում Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն հայտարարել է թիմի կազմը առաջիկա ընկերական հանդիպումների համար։ Մարտի 26-ին բելառուսները կմրցեն Կիպրոսի, իսկ 29-ին Հայաստանի հավաքաականների հետ։

Ուշադրություն է գրավում հարձակվող Կարեն Վարդանյանի ընդգրկումը ցուցակում։ 22-ամյա, հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստը նախկինում արդեն հրավիրվել է ազգային հավաքական, սակայն դեռևս չի անցկացրել ոչ մի պաշտոնական հանդիպում։

Չնայած հոր կողմից հայկական արմատներին, Վարդանյանը բազմիցս նշել է, որ իրեն համարում է բելառուս, քանի որ դաստիարակվել է բելառուս մոր կողմից։

Leave a Comment