Ստուբ. Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերի համար դժվար կլինի համաձայնության գալ խաղաղության շուրջ

ԱՄՆ-ը, Իսրայելը և Իրանը տարբեր նպատակներ ունեն հակամարտությունում, և այդ պատճառով նրանց համար դժվար կլինի խաղաղության համաձայնագրի հասնել, կարծում է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Երբ դուք ունեք երեք խաղացող՝ Իսրայելը, ԱՄՆ-ն և Իրանը՝ ավելի կամ պակաս տարբեր շահերով, նրանց համար շատ դժվար է կազմակերպվել և խաղաղության շուրջ բանակցել», – ասել է նա Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

Ստուբը հավելել է, որ միջնորդները կարող են «սառեցնել» իրավիճակը։ Ֆինլանդիայի նախագահը չի բացառել այն հնարավորությունը, որ եվրոպական երկրները կամ Հնդկաստանը կարող են ստանձնել այս դերը։

Leave a Comment