Մխիթարյանը վնասվածք է ստացել

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ձախ ազդրի մկանային լարվածություն է ախտորոշվել։

​Ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է fcinter1908.it-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը միլանյան թիմի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment