
Որպեսզի Հովհաննիսյան Արթուրի խոսքերը գոնե կես գրոշի արժեք ունենան ու տարբերվեն ասենք մակակիների ոռնոցից, պետք է զննել ՔՊ-ական իշխանության գործունեության հետևանքով Հայաստանին պատուհասած ներկան, հասկանալ՝ կա՞, արդյոք, տարբերություն մեզ շրջապատող իրականության ու այդ խոսքերի միջև:
Նախորդ 8 տարին ապացուցել է, որ ՔՊ-ն ինչ հայտարարել է, հակառակն է տեղի ունեցել: Սա փաստ է: Մյուս կողմից՝ հենց հիմա Հայաստանը մի երկիր է, որը ոչ միայն հարգանք չի վայելում ու, ըստ էության, չունի ոչ մի կշիռ միջազգային ասպարեզում, այլև տառացիորեն սպասարկում է Իլհամի շահը. դարձել ենք Ադրբեջանի պրոքսին, քանի որ Նիկոլը երկիրը գցել է այն օրը, որ նույնիսկ Թուրքիան է մեզ համար ճոխություն համարվում: Այսինքն՝ արժանապատիվ, անվտանգ ու սուվերեն երկիր կառուցել խոստանում է մի անթրաշ հոմոսապիենս, որի շեֆի իշխանության օրոք Հայաստանը կարող է համարվել ամեն ինչ՝ բացի քիչ թե շատ նորմալ պետությունից:
ՔՊ-ն կառուցելու է մի երկիր, որի պայմաններում ամբողջ ռեսուրսն ուղղվելու է Նիկոլի քմահաճույքները բավարարելուն՝ քմահաճույքներ, որոնք ուղիղ արտացոլանքն են ադրբեջանական նարատիվներիի ու ազգային «վեհ» նպատակնրի: Դառնալու ենք իբր պետություն ունեցող, բայց իրականում պետականազուրկ մի որբի գլուխ ժողովուրդ, որի լինել չլինելը կախված է լինելու դարավոր թշնամու տրամադրությունից. Հարմար կգտնի՝ մեզ կուտի, չի գտնի, ծամելը կհետաձգի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: