ոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն տեղեկությունները, թե երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գտնվում է Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ քուվեյթյան Al-Jarida թերթը գրել էր, որ 56-ամյա Խամենեին, որը ենթադրաբար վիրավորվել է, տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար։ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այս պնդումները։
Իրանի դեսպանի խոսքով՝ նման լուրերը «հոգեբանական պատերազմի» մաս են, և Իրանի առաջնորդները «ապաստաններում թաքնվելու կարիք չունեն»։
Նշվում է նաև, որ մարտի 8-ին պաշտոնը ստանձնելուց հետո Մոջթաբա Խամենեին դեռևս հանրության առջև չի հայտնվել․ նրա առաջին ուղերձը մարտի 12-ին ընթերցվել է հեռուստահաղորդավարի կողմից։ Մարտի 15-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Խամենեին գտնվում է լավ առողջական վիճակում և վերահսկում է իրավիճակը։