Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը համակցված վարչական հսկողությամբ։
Ըստ օրենքի՝ վարչական հսկողության ժամանակահատվածում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել պրոբացիայի ծառայությունում։ Դատարանը սահմանել է մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ մեղադրյալին արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում, հաղորդակցվել տվյալ վարույթով անցնողների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։
Արգելվել է այցելել նաև թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ։
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր 2025-ի հոկտեմբերին Արագածոտնի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո։ Նա մեղադրվում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով:
շ