«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել ակումբի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հասցեին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջերս կայացած խաղում (3-0) ուրուգվայցին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։
«Ինձ դուր եկան Ֆեդերիկոյի գոլերը։ Նրա նվաճումն ինձ չզարմացրեց. նա ցնցող գոլեր խփեց։ Խաղից հետո ես նրան հետևյալ հաղորդագրությունն ուղարկեցի. «Ափսոս, որ դու բրազիլական անձնագիր չունես»»,- իտալացու խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ներկայումս Կառլո Անչելոտին Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։
Ինչ վերաբերում է Ֆեդերիկո Վալվերդեին, ապա ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։