ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հանդես է եկել մտահոգիչ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ համաշխարհային պարենային անվտանգության համար։
Կառույցի վերջին վերլուծության համաձայն՝ եթե Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը շարունակվի մինչև հունիս, ևս 45 միլիոն մարդ կհայտնվի սուր սովի մատնվելու վտանգի տակ։
Ժնևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՀԾ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն պարզաբանել է, որ այս կտրուկ աճը պայմանավորված է լինելու սննդամթերքի, վառելիքի և բեռնափոխադրումների ծախսերի աննախադեպ թանկացմամբ, ինչը ուղղակիորեն հարվածելու է բնակչության ամենախոցելի խավերին։
Ըստ Սկաուի՝ նման զարգացումների դեպքում սուր սովի մատնված մարդկանց համաշխարհային թիվը կգերազանցի ներկայիս ռեկորդային ցուցանիշը՝ 319 միլիոնը։ Հակամարտությունը ոչ միայն տեղային ավերածությունների պատճառ է դառնում, այլև լրջորեն խաթարում է մատակարարման համաշխարհային շղթաները՝ սովի վտանգը տարածելով տարբեր մայրցամաքների վրա։
