Մենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. դա կարող է իրական գործընկերություն լինել. Զելենսկի




1lurer.am  Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ շատ կցանկանար, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային չընկալեր որպես միայն ինչ-որ բան խնդրող երկիր, քանի որ, նրա խոսքով, դա այդպես չէ:


 


Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այդ թվում Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին հարկավոր է, որ դաշնակիցները միավորվեն և զարգացնեն ռազմական ներուժը:


 


«Պատերազմը սկսվում է, երբ դու թույլ ես կամ մենակ»,- հավելել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ամերիկան ու Եվրոպան պատերազմի սկզբից օգնել են Ուկրաինային, ինչը թույլ է տվել երկրին դիմադրել:


 


«Մենք էլ առաջարկելու բան ունենք: Դա կարող է իրական գործընկերություն լինել»,- շեշտել է նախագահը: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն արդեն օրական 350-500 ԱԹՍ է արձակում Ուկրաինայի ուղղությամբ և ցանկանում է այդ թիվը հասցնել 600-800-ի։


 


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկու հետ ավելի բարդ է պայմանավորվել, քան Վլադիմիր Պուտինի հետ: Նա կոչ է արել Կիևին գործարք կնքել: Կրեմլից ևս հայտարարել են, որ խաղաղությանը խոչընդոտում է ուկրաինական կողմը:


Leave a Comment