
Լինի Մոսկվայում, թե՝ Բրյուսսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են։
ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ Հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։
Ծավալուն ելույթով հանդես եմ եկել, որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի, ՀՀ անվտանգային սպառնալիքների,Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։
Խոսել եմ բաց առկա խնդիրներից։
Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։
Մատնանշել նաեւ ռուսական կողմի թերացումների մասին։
Բայց արի ու տես,որոշ քպ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։
Ուրեմն ուշադիր լսեք, ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։
Հայ-ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։
Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։
Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տալ։
Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։
Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։
Ու վերջում. իմ ելույթը վատ են տարել ՌԴ- ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ քպ-ականներ։
Իսկ ես գտնում եմ, որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից, որից դուք շատ հեռու եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: