ՔԿ-ն՝ Արմավիր ՔԿՀ-ում հայտնաբերված կալանավորի մարմնի մասին

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին էլ արդեն տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

Auroranews.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ մանրամասներ ճշտելու համար, գերատեսչությունից մեզ հետ զրույցում հայտնեցին․ 

  

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն»,- Auroranews.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Leave a Comment