Ռուբինյան Ռուբոն պարզապես ստում է

«Լամա Ռուբոն» հայտարարել է, թե առանձնապես ոչինչ պետք չէ անել, որպեսզի լինի խաղաղություն. մենք մի յուրօրինակ իրավիճակում ենք, երբ հանուն խաղաղութան ոչ մի զիջում չի պահանջվում, ընդամենը պետք է պահել այն, ինչ կա՝ ըստ Ռուբոյի:

Ռուբոն սա ասել է՝ փորձելով ապացուցել, թե իրենց քաղաքականութունն իբր տվել է ցանկալի արդյունք: Բայց հարց է առաջանում՝ որքանո՞վ է Ռուբոյի պնդումը համոզիչ, եթե փաստն այն է, որ Ադրբեջանում «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների վերաբերյալ ինչ-որ բառարաններ են գրում, չեն դադարում Հայաստանը համարել «Արևմտյան Ադրբեջան»՝ չթաքցնելով, որ ոչ մի խաղաղության փաստաթուղթ չեն ստորագրելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանդրությունը: Իսկ «ամենատարօրինակը» այն է, որ ի պատասխան Ադրբեջանից հնչող պահանջների Երևանից հնչում են ոչ թե հաթաթաներ՝ ուղղբած Ադրբեջանին, այլ Նիկոլն է հայ հանրությանը տալիս հաթաթա՝ հայտարարելով, թե Անկախության հռչակագիրը փաստացի չարիք է:

Հետևություն՝ Ռուբոյի հայտարարությունը լկտի սուտ է. Հայաստանը զիջելու բան դեռ շատ ունի՝ ազգային ինքնագտակցությունից հրաժարվելուց՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի խնդիր: Ընդ որում՝ չկա ոչ մի երաշխիք, որ զիջելու արդյունքում գոնե խաղաղություն կլինի. պատմոթյունը հուշում է, որ երբ հակամարտող կողմերից մեկն անըդհատ զիջում է, ընդամենը գրգռվոմ է դիմացինի ախորժակը, իսկ քանի որ Նիկոլը երբեք չի համարձակվելու Իլհամին «ատամ ցույց տալ»,քանզի ատամները կջարդեն թուրքերը, ուստի պետք է եզրակացնել, որ շուտով Հայաստանն ուղղակի վերջանալու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment