«Ինտերը» Մխիթարյանին նվիրված հերթական հրապարակումն է կատարել

«Ինտերի» պաշտոնական սոցիալական հարթակները շարունակում են հատուկ ուշադրության արժանացնել հայ երկրպագուներին: Ակումբի մամուլի ծառայությունը շարունակում է հայատառ գրառումների և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագների հրապարակման շարքը։

Այս անգամ ակումբի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ներկայացված են հայ կիսապաշտպանի տպավորիչ գործողությունները Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղում: Ակումբը հոլովակին կից կրկին հայերենով գրառում է կատարել.

«Մխիթարյան – Յուվենտուս

Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար 🇦🇲»:

Ակումբը պարբերաբար ներկայացնում է հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ լավագույն դրվագները՝ դրանք հաճախ ուղեկցելով հայկական երաժշտությամբ ու հայերեն տեքստերով։

Leave a Comment