Մարդը և արհեստական բանականությունը․ ապագայի գիտակցված համագործակցություն. «Մասնագիտություն»

«Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ արդի ֆիզիկայի և մաթեմատիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։ Ուսանողները հնարավորություն կունենան զարգացնել մեքենայական ուսուցման ալգորիթմների, տվյալների մշակման մոդելների և հաշվողական համակարգերի կիրառման ունակություններ, ինչպես նաև նախագծել տվյալների բազաներ՝ ժամանակակից տեղեկատվական և արհեստական բանականության (ԱԲ) մեթոդների օգնությամբ։

Ոլորտն օրեցօր զարգանում է՝ դառնալով ժամանակակից կյանքի ու մշակույթի անբաժանելի մասը: Թե ինչպիսին կլինեն մարդու գործունեության տարբեր ոլորտներն ապագայում, դժվար է կանխատեսել, սակայն ակնհայտ է մեկ բան. մարդու և «մեքենայի» գիտակից ու շահավետ համագործակցությունը նոր հեռանկարներ ստեղծելու միակ ճանապարհն է: «Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրիական ծրագրի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գրիգորյանը:

Leave a Comment