Apple-ը ներկայացրել է իր նոր AirPods Max 2 ականջակալները, որոնք երկար սպասված էին, սակայն զգալի փոփոխություններով չեն առանձնանում։ Նոր մոդելը պահպանում է նախորդ AirPods Max-ի գրեթե նույն դիզայնը և նույն գինը՝ 549 դոլար և առանց էական արտաքին թարմացումների է։
Հիմնական փոփոխությունները վերաբերում են ներքին բաղադրիչներին․ ավելացվել է H2 չիպը, որի շնորհիվ բարելավվել է աղմուկի չեղարկումը և ձայնի որակը, ինչպես նաև ավելացվել են նոր ֆունկցիաներ՝ Voice Isolation, Live Translation և Adaptive Audio։ Չնայած այս բարելավումներին՝ սարքը շարունակում է մնալ ծանր և առանց էական դիզայնային փոփոխությունների։
Այս թարմացումը քննադատության է արժանացել, քանի որ շուկայում առկա մրցակիցները, օրինակ՝ Sony-ն և Bose-ը, վերջին տարիներին առաջարկել են ավելի զգալի նորարարություններ։ Ընդհանուր առմամբ AirPods Max 2-ը դիտվում է որպես փոքր քայլ առաջ, բայց ոչ այնպիսի թարմացում, որը կարող է լիովին մրցել առաջատար մոդելների հետ։
