Անտոնիո Կոշտան կոչ է արել Իրանի հետ պատերազմի կողմերին բանակցություններ սկսել

Դիվանագիտությունը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու միակ միջոցն է, EFE-ին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Դիվանագիտությունը ռազմական գործողությունները կանխելու և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը երաշխավորելու միակ միջոցն է», – ասել է նա։

Կոշտան նշել է, որ այս հակամարտությունը դրամատիկ պահ էր և միջազգային իրավական կարգի համար հսկայական մարտահրավեր, որը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի Եվրամիությունում: Ավելին, նա նշել է, որ այս հակամարտությունը կարող է նաև լուրջ վտանգ ներկայացնել եվրոպական անվտանգության համար, մասնավորապես՝ միգրացիայի և ահաբեկչական սպառնալիքների ոլորտներում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանին հարվածելու որոշումը կայացրել են առանց իրենց դաշնակիցների հետ նախնական խորհրդակցությունների՝ նշելով, որ այս հակամարտությունը մեծ ռիսկ է ներկայացնում ամբողջ Մերձավոր Արևելքի կայունության և ընդհանուր առմամբ միջազգային լարվածության աճի համար։

«Երբ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել ռազմական գործողությունները և դիմել դիվանագիտության, մենք նաև կարծում ենք, որ դա կծառայի որպես Հորմուզի նեղուցում նավարկության և առևտրի ազատության երաշխիք», – ընդգծեց Կոշտան։

Leave a Comment