Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) պնդում են, որ Թեհրանում սպանել են «Բասիջ» աշխարհազորի հրամանատար Ղուլամրեզա Սոլեյմանիին։
«Երեկ (երկուշաբթի – խմբ.) Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալների վրա, հարվածել և սպանել են Ղուլամրեզա Սոլեյմանիին, որը վերջին վեց տարիների ընթացքում ղեկավարել է «Բասիջ» ստորաբաժանումը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։