17 մարտի 2026 – 11:26 AMT
PanARMENIAN.Net – Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, խոսքը մկանային ձգվածքի մասին է։ Այդ պատճառով նա կարող է բաց թողնել թիմի առաջիկա մի քանի հանդիպումները։
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 30-րդ տուրում նախատեսված՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղին, հայտնում է «Փաստինֆոն» fcinter1908.it-ի վրա հղումով:
Բացի այդ, կա նաև հավանականություն, որ նա չի հասցնի վերականգնվել ապրիլի սկզբին նախատեսված ավելի բարդ դիմակայությանը՝ իր նախկին ակումբի՝ «Ռոմայի» դեմ հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։