
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` մարտի 17-ին, ինչպես նաեւ 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մինչեւ մարտի 19- ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը կլինի +13 +15, երեկոյան`+6 +8, գիշերը` +2 +4։
Մայրաքաղաքում ամենատաք մարտի 17-ն արձանագրվել է 1962 թվականին` 21.7°C, ամենացուրտը` 2022 թվականին` — 8.2°C։