Պենտագոնի պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացված ռազմական ծրագրերում ներառել են Իրանի հետ հակամարտության հնարավոր ավարտի առաջարկներ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ վարչակազմի խորհրդականների շրջանում կարծիքները բաժանված են։
Հակամարտության դադարեցման կողմնակիցները հատկապես մտահոգված են ռազմական գործողության սկզբից ի վեր նկատվող համաշխարհային տնտեսական անկայունությամբ։
Հեռուստաալիքը նշում է, որ հակամարտության դադարեցման տարբերակները գնալով ավելի կարևոր են դառնում, քանի որ ԱՄՆ իշխանությունները պայքարում են նավթի գների աճի դեմ։