
ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել արտերկրում գտնվող ամերիկացի դիվանագետներին դրդել դաշնակիցներին ահաբեկչական խմբավորումներ ճանաչել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու Լիբանանում տեղակայված «Հեզբոլան»: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին:
Հրահանգը, որը թվագրված է մարտի 16-ին և ստորագրվել Է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, ուղարկվել է ԱՄՆ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական ուժ է, որի նպատակն է «պաշտպանել Իրանում շիա մահմեդականների իշխանությունը»: Այն վերահսկում է Իրանի տնտեսության զգալի մասը։ ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ շատ ավելի վաղ էին ահաբեկչական ճանաչել ԻՀՊԿ-ն և Լիբանանում տեղակայված շիա մուսուլմանական զինյալ «Հեզբոլա» խմբավորումը: