Լոնդոնի «Արսենալը» ծրագրում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, լոնդոնյան ակումբը շարունակում է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ:
Թիմի ղեկավարությունն ու մարզչական շտաբը կարծում են, որ Ալվարեսը կարող է դառնալ իրենց մարզական նախագծի կարևոր մասը։ Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ կլինի բավարարել «Ատլետիկոյի» ֆինանսական պահանջները և տրանսֆերի դիմաց վճարել 100 միլիոն եվրո: