Ստեղծել ենք աշխատավարձի հաշվարկման հաշվիչ. առողջապահության նախարար

Առողջ․am կայքում բուժաշխատողների համար ստեղծվել է աշխատավարձի հաշվարկման նոր հաշվիչ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ներկայացնելով հաշվիչի աշխատանքը՝ հա նշել է, որ այն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես է ձևավորվում բուժաշխատողի աշխատավարձը։

«Օրինակ, ընտրել ենք ընտանեկան բժիշկ, ընդհանուր կցագրված բնակչության թիվը 1989 է, սա օրինակ է, և մենք այստեղ ունենք հատված նաև այցեր և խորհրդատվությունից, վերցրել ենք, որ ամսվա մեջ ընդամենը 10 այց է ունեցել։ Այստեղ արդեն հաշվիչը ավտոմատ ըստ կցագրված բնակիչների թվի կհաշվարկի՝ թե ինչքան է լինելու աշխատավարձը։ Այս դեպքում դարձավ 60 հազար դրամ։ Սա չի նշանակում, որ ամբողջ այս գումարն է բժշկի աշխատավարձը, այստեղից իհարկե կան այլ վարչական և այլ ծախսեր, որը ամեն ամբուլատորիայում տատանվում է, բայց այս ձևաչափով կկարողանաք ընդհանուր առմամբ պատկերացում կազմել, թե ինչպես է ձևավորվում ձեր աշխատավարձը»։

Leave a Comment