ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք ուզում են գործարք կնքել, նրանք խոսում են մեր ժողովրդի հետ։ Այնուամենայնիվ, ես վստահ չեմ, որ նրանք պատրաստ են»,- ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Թրամփը նաև ասել է, որ հայտնի չէ, թե ով է Իրանի առաջնորդը։ «Մենք չգիտենք, թե ով է նրանց առաջնորդը: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են բանակցել: Մենք պատկերացում չունենք, թե ովքեր են նրանք», – նշել է Թրամփը:
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին լրացուցիչ հարցերին պատասխանելով՝ նա որևէ մանրամասնություն չի հայտնել: «Մենք չգիտենք՝ նա մահացած է, թե կենդանի: Ես կասեմ, որ ոչ ոք նրան չի տեսել, և դա անսովոր է», – պնդել է ԱՄՆ նախագահը:
Առանց աղբյուրներին հղում անելու՝ նա չի բացառել այն հնարավորությունը, որ Իրանի գերագույն առաջնորդը կարող էր կորցնել ոտքը և այլ լուրջ վնասվածքներ ստանալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Իրանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, բայց իրեն լավ է զգում:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։
Կարդացեք նաև՝
