Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդն է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԵԱ

Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 2-րդ տեղը։

Մեր ընտրանին վաստակել է 113 միավոր և առաջ անցել Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի հավաքականներից։ Հայ ըմբիշները թիմային հաշվարկում զիջել են միայն ռուսներին։ Հիշեցնենք, որ մեր տաղները առաջնությանը նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Leave a Comment