Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետները քննարկել են Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցը

Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետներ Քիր Սթարմերը և Մարկ Քարնին Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը, հայտնում է վարչապետի գրասենյակը։

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ՝ նավագնացության անվտանգությունը վերականգնելու համար։

«Վարչապետը Դաունինգ սթրիթում ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնման կարևորության հարցում՝ ընդգծելով կայունության ապահովման և միջազգային նավագնացության ուղիների պաշտպանության անհրաժեշտությունը», – ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Leave a Comment