Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին․ ՆԳՆ – armeniatoday.am

Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ ժամը 11։29-ին ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։

Նշվում է, որ դեպքի վայր մեկնած փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին։

Leave a Comment