Չարենցավանում ջերմոց է փլnւզվել․ քաղաքացին մնացել է փլատшկներում



Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակներում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ կարողացել են փլատակներից դուրս բերել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գարիկ Ս․-ին և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment