ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը առաջարկել է դադարեցնել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ ուկրաինական հացահատիկի գործարքի օրինակով դիվանագիտական համաձայնագրի միջոցով: Այս մասին հայտնել է Reuters-ը։
ԵՄ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի նախօրեին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Կալասը նշել է, որ արդեն քննարկել է նման համաձայնագրի հնարավոր մոդելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Նրա խոսքով՝ Թեհրանի հետ համաձայնագիրը կօգնի վերականգնել նավթի և գազի փոխադրումը Հորմուզի նեղուցով, որը կարևոր է համաշխարհային էներգամատակարարման համար։
Կալլասը հատուկ նշել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը ոչ միայն սպառնում է վառելիքի ճգնաժամով, այլև կարող է հանգեցնել գյուղատնտեսական պարարտանյութերի պակասի և, հետևաբար, սննդի պակասի 2027 թվականին։
