
Եվ ո՞րն է այդ հազարամյա պատմական նվաճումը, ադրբեջանական բենզինի ներկրո՞ւմը, թե՞ ադրբեջանացած Սև լիճն ու ցեղասպանված Արցախը: Գուցե օրեցօր թանկացող գնե՞րն են հազարմյա պատմական ձեռքբերում կամ էլ ասենք երևանյան փողոցների «ձորակները», որոնք ստիպում են մարդկանց ամեն անգամ «լավով» հիշել Նիկոլին:
Կամ եթե իսկապես մենք ենք տերը մեր երկրի, ապա ինչու է Գալյան Սրբուկը, մի տեղը պատռելով, Սահմանադրության նոր տեքստ մշակել, ինչո՞ւ է Նիկոլը հայհոյում Անկախության հռչակագիրն ու Իլհամի նարատիվներով շարժվում:
Հայաստանն այսօր ՔՊ-ակենտրոն, անապահով, Թրամփի մազից կախված մի երկիր է, որն ամեն րոպե կարող է դառնալ թուրք հրոսակների ոտքի կոխան՝ կախված նրանից, թե ինչ հունով կընթանա իրանական պատերազմը: Ինչ վերաբերում է հայրենասիրության մոդելին, որը փնովել է Նիկոլը, ապա նրա հայրենասիրական մոդելը միակն է՝ թուրք և ադրբեջանցի ժողովուրդների ազգային շահը, որից էլ հենց բխում է նրա իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: