Կարևորվել է Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։

Նախարարը կարևորել է նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Leave a Comment