Իրականում ինչու է հրաժարական տվել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը․ Լուսանկար

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է անձնական պատճառներով։ Նա նաև հայտնել է, որ իր գործունեությունը շարունակելու է այլ հարթակում։

Մեր տեղեկություններով, Յոլյանը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին՝ միանալով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և առաջադրվել այդ քաղաքական ուժի ցուցակով։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը վերջին շրջանում աջակցություն է հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Չի բացառվում, որ հենց այս քաղաքական տարբեր կողմնորոշումներն էլ դարձել են Յոլյանի պաշտոնից հեռանալու պատճառը։

Ինչու է հրաժարական տվել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը

Leave a Comment