Մենք մեր արածի չափն էլ գիտենք, բայց չարածի չափն էլ գիտենք շատ լավ․ Էրիկ Ալեքսանյան

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը: Դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել և ապացուցված համարել հանցանքները։

Iravaban.net-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը նշեց որ վիճարկելու են վերդիկտը։

«Մենք մեր արածի չափն էլ գիտենք, բայց չարածի չափն էլ գիտենք շատ լավ։ Հետևաբար, ինչպես ասել եմ դատական նիստի ժամանակ, ևս մեկ անգամ կերկրորդեմ, կյանքը գտնվում է այստեղ, իսկ մեզ դուր է գալիս այստեղ։ Հետևաբար այս վերդիկտը մեր կյանքում վստահ կարող եմ ասել, որևէ բան չի փոխել, չի էլ փոխելու, իսկ ինչ վերաբերում է դատարանի վերդիկտին, բնականաբար համաձայն չենք, վիճարկելու ենք, բայց իրականության հետ հաշվի ենք նստում, որոշման հետ այս պահին հաշվի ենք նստում և ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Ալեքսանյանը։

Leave a Comment