Վայոց Ձորի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա․ Մայր Աթոռ

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա, հայտնել է Մայր Աթոռը։

Ըստ հայտարարության՝ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։

Մարտի 4-ին մամուլը գրել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող հոգևորականներից ոմանք հայտնվել են անորոշության մեջ՝ կապված իշխանությունների կողմից եկեղեցու ղեկավարության դեմ արշավի ժամանակավոր «սառեցման» հետ։ Նրանց թվում էր արքեպիսկոպոս Մկրտչյանը և Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նրանք նշել են, որ չեն կարողանում ազատ շփվել մարդկանց հետ և իրականացնել թեմի առաջնորդի իրենց գործառույթները:

Leave a Comment