Իրանի զինված ուժերը հարձակվել են զենքի արտադրությամբ զբաղվող իսրայելական Rafael ընկերության կենտրոնների վրա, հայտնել է Իրանի բանակը։
«Հարձակումները թիրախավորել են Rafael զենքի արտադրության կենտրոնները և Israel Aerospace Industries (IAI) ինքնաթիռաշինական օբյեկտները», – ասվում է բանակի հայտարարության մեջ, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Rafael-ը մշակում է հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ IAI-ը արտադրում է ռազմական ինքնաթիռներ։