Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին է հայտարարել։
Նա ընդգծել է, որ դա բացառապես իր անձնական որոշումն է և շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։
Յոլյանը նշել է, որ որոշում է կայացրել կուտակած գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում՝ խոստանալով առաջիկայում տեղեկացնել նոր գործունեության մասին:
Նա ընդգծել է, որ թեև թողնում է պաշտոնը, սակայն կապը Սյունիքի մարզի և համայնքի հետ մնում են անխզելի:
Յոլյանը Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի հոկտեմբերից։
