Խորթ մայրը ձերբակալվել է 1-ամյա երեխային ծեծելու կասկածանքով. մանրամասներ աղմկահարույց դեպքից




Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին Factor.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:


 


Shamshyan.com–ն էր գրել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա:


 


Factor TV-ի տեղեկություններով` երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը: Երեխայի վիճակի վերաբերյալ բժշկական կենտրոնից դեռ մեկնաբանություն չեն տալիս: Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Leave a Comment