
Նման հաղորդագրությունները մենք չենք մեկնաբանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք քուվեյթյան Al-Jarida թերթի տեղեկությունն այն մասին, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հաստատել էր Մոջթաբա Խամենեիի վիրավորման մասին լուրը։ «Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում»,- ասել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսամյիլ Բաղային։