Հուսով եմ՝ Արմանը կջարդի այդ ծաղրածուի դեմքը․ Մասվիդալ

UFC-ի ամերիկացի վետերան Խորխե Մասվիդալն արձագանքել է Արման Ծառուկյանի և ամերիկացի Դիլոն Դենիսի միջև սպասվող գոտեմարտին։

​«Հուսով եմ՝ Արմանը կջարդի այդ ծաղրածուի դեմքը»,- Մասվիդալի խոսքերը մեջբերում է Red Corner MMA յութուբյան ալիքը։

Մասվիդալի նման կոշտ արձագանքը պատահական չէ. անցյալ տարվա նոյեմբերին Նյու Յորք քաղաքում կայացած UFC 322 մրցաշարի կուլիսներում Խորխե Մասվիդալն ու Դիլոն Դենիսը բախվել էին միմյանց, բանավոր վեճը քիչ էր մնացել վերածվեր ծեծկռտուքի։

Ծառուկյան — Դենիս դիմակայության մասին ավելի վաղ բացառիկ տեղեկություն էր հայտնել Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը։ Ինչպես հաստատել էր լիգայի նախագահը, մարտիկները գրեփլինգի կանոններով ուժերը կչափեն ապրիլի 8-ին՝ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։

Leave a Comment